Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Հինգ միջոց լսողությունը պահպանելու համար. news.am

Հինգ միջոց լսողությունը պահպանելու համար. news.am

Աշխարհում 275 միլիոնից ավելի մարդ տառապում է խլությունից եւ լսողության խանգարումներից, սակայն այս խնդիրները երբեմն կարելի է կանխարգելել մի շարք պարզունակ միջոցներով:

 

Ձեր ուշադրությանն է ներկայացվում մի քանի հասարակ միջոց, որոնք կօգնեն պահպանել լսողությունը մինչեւ խոր ծերություն:

 

  1. Հետեւե՛ք զարկերակային ճնշմանը. հետեւեք զարկերակային ճնշմանը, քանի որ բարձր զարկերակային ճնշմամբ մարդկանց մոտ շատ հաճախ են զարգանում լսողության հետ կապված խնդիրները (ինչպես նաեւ այլ խնդիրներ): Հիշեցնենք, որ նորմալ ճնշում է համարվում 120/80 ճնշումը: Եթե Ձեզ մոտ այն ավելի բարձր է, մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել աղի օգտագործումը (քանի որ վերջինս դանդաղեցնում է հեղուկի ելքը օրգանիզմից): Իսկ եթե ավելորդ քաշ ունեք, փորձեք ազատվել դրանից եւ սկսել ավելի ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել: Եթե ինքնուրույն հաղթահարել բարձր ճնշման խնդիրը չի ստացվում, անպայման դիմել բժշկի:

  2. Հետեւե՛ք արյան մեջ շաքարի պարունակությանը. ընդունված է կարծել, որ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ լսողության հետ կապված խնդիրները 5 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան առողջ մարդկանց մոտ: Այդ պատճառով NEWS.am Medicine-ը խորհուրդ է տալիս հետեւել արյան մեջ շաքարի պարունակությանը եւ խուսափել սթրեսներից, որոնք կարող են հանգեցնել նյութափոխանակության խանգարմանը:

  3. Խուսափե՛ք ակուստիկ վնասվածքներից. աշխատեք խուսափել ակուստիկ վնասվածքներից: 40 դԲ ուժգնությամբ մշտական աղմուկի գործոնը (սովորական զրույց) աստիճանաբար նվազեցնում է լսողության սրությունը, իսկ 60 դԲ-ից ավելի աղմուկը կարող է հանգեցնել ակուստիկ միկրովնասվածքների:

  4. Ականջակալներով երաժշտություն մի՛ լսեք. աշխատեք որքան հնարավոր է ականջակալներով երաժշտություն քիչ լսել՝ առավել եւս՝ շատ բարձր, քանի որ դա կարող է վնասել ականջների թմբկաթաղանթը՝ առաջ բերելով մի շարք լուրջ խնդիրներ:

  5. Մի՛ մոռացեք կանխարգելիչ միջոցների մասին. նախընտրելի է ժամանակ առ ժամանակ հետաքննություն անցնել համապատասխան բժշկի մոտ՝  հիշելով, որ ցանկացած խնդիր շատ ավելի հեշտ է լուծվում, քանի դեռ բարդացումներ չկան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ivona.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ